Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը , վերլուծում է թե ինչ է իրենից իրականում ներկայացնում Ֆրանսիայի ռшզմшկшն օգնության պատրաստակամության հանգամանքը.
«Այս օրերին շատ եմ պատահում կարծիքներ այն մասին, որ պետք է բացել ֆրանսիական զnրքի ճանապարհը դեպի Սյունիք: Ընդհանրական եմ ներկայացնում:
Ֆրանսիայի ռшզմшկшն օգնության պատրաստակամության հանգամանքը հիշատակելիս, չափազանց կարեւոր է ուշադրություն դարձնել մի կետի, որը կարծես թե հաճախ մնում է անտեսված, մինչդեռ դա է առանցքայինը՝ ՄԱԿ ԱԽ մանդատի ներքո: Ինչպես հայտարարեց Փաշինյանը, Ֆրանսիան պատրաստ է ՄԱԿ ԱԽ մանդատով:
Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Ֆրանսիան պատրաստ է, բայց այդ թվում միայն Ռուսաստանի հետ համաձայնեցված: Ըստ այդմ, երբ խոսվում է այն մասին, թե ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ-ն վետո կդնի, դրա համար պետք է ուղղակի դիմել Ֆրանսիային ու բերել, սա, կներեք, որոշակի իմաստով նույնիսկ ծիծաղելի է: Այլընտրանքը պետք չէ շփոթել պատրանքի հետ, քաղաքականության մեջ դա ոչ թե օգնում է, այլ պшտժnւմ:
Ֆրանսիան Հայաստանին առաջարկում է թերեւս ՌԴ հետ աշխատանքի նոր հնարավորություն, նոր գիծ բացել, Հայաստանին տալ նոր խաղաքարտ եւ այդ միջոցով նաեւ ստանձնել նոր դերակատարում, որը մեծ հավանականությամբ քննшրկվшծ է Վաշինգտոնի հետ:» ,- գրում է Հակոբ Բադալյանը: