Քրիստոնեական եկեղեցու առեղծվածային шնհետшցումը. BBC-ն՝ Մեխակավանի եկեղեցու ոչնչացման մասին

BBC-ն ահա զանգում է. Ադրբեջանը ոչն չացրել է Մեխակավանի Սբ. Աստվածածին եկեղեցին: «Քրիստոնեական եկեղեցու առե ղծվածային անհետացումը» վերնագրով է BBC-ի՝ մոտ հինգ րոպե տևողությամբ ռեպ որտաժը:

Լրագրող Ջոնահ Ֆիշերը պատմում է, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը, 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, հիմնահատակ վերացրել է Մեխակավանի հայկական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը մինչև այդ պղ ծել էին ադրբեջանցի զինվորականները՝ փորձելով տա պալել խաչը:

Լրագրողական թիմին ուղեկցող ադրբեջանցի ոստիկանը հարցին, թե որտե՞ղ է եկեղեցին, պատասխանում է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն: Բրիտանացի լրագրողն ինքնուրույն՝ հեռախոսի միջոցով տեղորոշում է եկեղեցու գտն վելու վայրը և օպերատորի հետ գնում այնտեղ:

Սակայն բլուրը, որի վրա ենթադրվում է, որ պետք է լիներ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, դատարկ է: Միայն գետնին թա փված են քարեր, որոնք ենթադրաբար մնացել են եկեղեցուց: Ջոնահ Ֆիշերը համեմատում է եկեղեցու՝ իր ունեցած հին լուսանկարի տեղանքը և համոզվում, որ իրենք նույն վայրում են, միակ տարբերությունն այն է, որ եկեղեցին այլևս չկա: Հետո նույն նկարը ցույց է տալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևին: Հաջիևն ասում է, որ տեղյակ չէ: Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովն Ադրբեջանի իրականացրած մշակութային հшնցա գործության հերթական դեպքը դատա պшրտող հայտարարություն է տարածել «Թվիթերի» միկրոբլոգում։

«Խս տորեն դատ ապшրտում ենք Ադրբեջանի իրականացրած մշակութային հшնց ագործության հերթական դեպքը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջովին անհե տացել է Ադրբեջանի վերա հսկողության տակ անցնելուց հետո։ Հավելենք, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում: Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վան դալիզմի և ոչն չացվում՝ «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով»:

Հանձնաժողովը հրապարակել է նաև ադրբեջանցի զինծառայողների կողմից եկեղեցու պղ ծման մասին վկայող տեսանյութ՝ նշելով, որ այն ավե րումից առաջ նախ ենթարկվել էր վան դալիզմի:

1lurer.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս