Ֆրանսիան Էրդողանին ստ իպում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառի

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան մեկնում է Թուրքիա, որպեսզի համոզի Անկարային չդառնալ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատ-ժամիջոցները շրջանցելու հարթակ:

«Եվրոպան պատժամիջոցներ է կիրառել, Միացյալ Նահանգները, այլ դաշնակիցներ եւ գործընկերներ՝ նույնպես, բայց մյուսները, ինչպիսին Թուրքիան է, պատժամիջոցների քաղաքականություն չեն որդեգրել»,- Թուրքիա երկօրյա այցից առաջ ասել է Քեթրին Կոլոննան:

Թուրքական աղբյուրը նշում է,որ ԱՄՆ-ն ավելի վաղ Թուրքիային զգուշացրել էր, որ Ռուսաստանի հետ աշխատող թուրքական ընկերությունները կարող են ընկնել պատժամիջոցների տակ:

ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն նախազգուշական նամակ է ուղարկել թուրքական բիզնես ընկերություններին: Նամակում նշվում է, որ այն ընկերությունները, որոնք բիզնես են անում ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների հետ բիզնես գործունեություն ծավալող թուրքական ընկերությունները ևս չեն խուսափի պատժամիջոցներից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս