ԱՄՆ-ից կոշտ հայտարարություն է հնչել Թուրքիա — Սիրիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Թուրքական մամուլը վերջին օրերին գրում է, որ կա հավանականություն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպում ունենան: — «Է րմենիհшբեր»

Հարցին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության փոխնասնակ Վեդանթ Փաթելը: Վերջինիս խոսքերով, ԱՄՆ -ն դեմ է այլ երկրների և Սիրիայի ներկայիս կառավարության միջև հարաբերությունների կարգավորմանը:

«ԱՄՆ-ը չի ձգտում ամրապնդել դիվանագիտական​հարաբերությունները Ասադի ռեժիմի հետ, և մենք չենք աջակցում Սիրիայի ներկայիս կառավարության ու այլ երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ըստ թուրքական աղբյուրի՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելու նպատակ չի հետապնդում:

Հավելենք, որ մի քանի շաբաթ առաջ թուրքական իշխանամետ թերթը հայտնել էր, որ Սոչիում կայացած Թուրքիայի ու ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել էր ուղիղ բանակցություններ սկսել Ասադի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս