Իրանի Սիստան-Բելուջիստան նահանգի Խաշ քաղաքում, որտեղ բնակչության մեծամասնությունը սուննիներ են, ուժայինների միջամտության արդյունքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ 16 ցուցարար է սպш-նվել:
Իրանցի սուննի հոգեւորական Մևլևի Աբդուլհամիդ Իսմայիլզեհին Telegram-ում գրել է , որ Խաշ քաղաքում ցույցերի ընթացքում զ-nհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ մարդիկ վիրшվորվել են։
«Ամբոխը հավաքվել է Խաշի նահանգային շենքի դիմաց՝ վանկարկելով կարգախոսներ և քարեր նետելով շենքի վրա։ Ուժայինները կր-шկ են բացել նրանց վրա։ Խաշում առնվազն 16 մարդ է զ-nհվել, տասնյակ մարդիկ վիրшվորվել են։ Հայտնի չէ, թե ինչու է Սիստան-Բելուջիստանում ոստիկանության վերաբերմունքը տարբերվում մյուս գավառներից։ Այս նահանգում մարդկանց անխնա սպш-նում են»։ , — ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք , որ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մահսա Ամինիի մш-հվան հետ կապված Իրանում լայնածավալ բողոքի ցույցեր են սկսվել։
Աղջկան սեպտեմբերի 13-ին բերմшն է ենթшրկել «հիջաբը սխալ կրելու» համար: Վերջինիս մш-հացած են գտել սեպտեմբերի 16-ին։ Ի պատասխան՝ Իրանի տասնյակ քաղաքների բնակիչներ դուրս են եկել փողոց։
Նորվեգիայում գործող Մարդու իրավունքների իրանական կազմակերպությունը (IHR) հաղորդում է մինչ այժմ ցույցերի ընթացքում ավելի քան 200 մш-հվան մասին: