Իլհամ Ալիև . «Ռուս խաղաղապահները ժամանակավորապես են տեղակայվել»

Այսօր օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից տառապել է ցնդաբանությամբ , հայտարարելով «Ղարաբաղը մեր հողն է» , հավելելով , որ ռուս խաղաղապահներ ժամանակավորապես են տեղակայվել այնտեղ:

«Այնտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, նրանց ժամկետը նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ, և եթե նրանք հույսը դնեն որևէ մեկի վրա, նրանք դեռ կբախվեն ող-բերգnւթյան»,- ասել է Իլհամ Ալիև։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումը հնարավոր է միայն իրենց առաջադրած 5 սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվելու դեպքում։

«Մենք խաղաղություն ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն, սակայն՝ «արդար» խաղաղություն։ Մեր առաջադրած սկզբունքներն «արդար» են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հենց այդ պայմաններով»,- հայտարարել է Ալիևը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս