Վեց սուրհանդակներ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ, փորձել են արտահանել ոսկու 45 ձուլակտոր, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ)։
Երեք հոգուց բաղկացած առաջին խումբը պետք է մեկներ Երեւան։
ԴՄԾ-ում նշել են, որ «ուղղությունը պատահաբար չէր ընտրվել՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ ուղեւորների մաքսային հսկողություն չի իրականացվում»։
Երկրորդ խումբը մեկնում էր Դուբայ եւ դատարկ ճամպրուկներով անցել էր մաքսային հսկողության գոտին։
Սահմանային հսկողության կետը անցնելուց հետո հանց -ակիցները հանդիպել են օդանավակայանի չեզոք գոտում եւ նախքան օդանավեր նստելը, փոխանակել են ուղեբեռը։ Օդանավ նստելուց հետո նրանք ձերբակալվել են «Վնուկովո»-ի մաքսատան աշխատակիցների կողմից։
ՀՀ քաղաքացիները բերման են ենթարկվել, իսկ ՌԴ քաղաքացիների նկատմամբ խափ-անման միջոց է ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։