ԱՄՆ-ը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հայտարարության տարածման կարևորությունը

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն ընդգծել է արտգործնախարարների հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հայտարարության տարածման կարևորությունը։

«Սա շատ դրական նշան է, որ երկու երկրները կարող են ոչ միայն համատեղ հայտարարություն անել, այլև պայմանավորվել դրա էության շուրջ։ Հանդիպման ընթացքում արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել իրենց բանակցությունները և առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել ևս մեկ հանդիպում։

Քննարկումներին ներգրավված էր քարտուղար Բլինկենը, սակայն երկու կողմերն էլ հնարավորություն ունեցան հանդիպելու և փորձել լուծել իրենց տարաձայնությունները առանց Միացյալ Նահանգների: Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն: Մենք կարծում ենք, որ շարունակական երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ ԱՄՆ-ն պատրաստի փաստաթուղթ չի տրամադրում, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն. ԱՄՆ-ը միջնորդի դեր է խաղում, բայց, իհարկե, պայմաններ չի թելադրում»,-ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Հիշեցնենք` Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի էունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտեւղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս