Հնդկական Pinaka MK2 հրթիռային կայանների, հակատանկային համակարգերի, Swathi ռադարների, զինամթերքի պատվերներ կատարելուց հետո անցած շաբաթ պատվիրվել է նաև Bharat Forge մասնավոր ընկերության կողմից արտադրված ավելի քան 70+ MArG 155 – BR ինքնագնաց հաուբիցներ:
Ըստ idrw.org-ի տրամադրած տեղեկատվության՝ Հայաստանը ներկայումս ծրագրում է ձեռք բերել հնդկական արտադրության ՀՕՊ համակարգեր և ներկայումս քննարկում է գնման համար առաջարկվող հակաօդային պաշտպանության համակարգերի երկու տարբերակ։
Հայաստանը նախատեսում է Հնդկաստանից գնել միջին հեռահարության ՀՕՊ համակարգ, որի համար քննարկում է Akash MK-1 / MK-2 և Akash-NG զենիթահրթիռային համակարգերի Հնդկաստանի առաջարկը, որը կարող է շուտով համաձայնեցվել։ — Արմ Լnւր