Պուտինի հրավերով Փաշինյանը և Էրդողանը կմասնակցեն Ուզբեկստանում կայանալիք ՇՀԿ գագաթաժողովին

Թուրքական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի «Շանհայի համագործակցություն» կազմակերպության նիստին: Այն տեղի է ունենալու Ուզբեկստանում սեմպտեմբերի 15-ից 16-ը։ — «Է րմենիհшբեր»

Աղբյուրի համաձայն՝ նիստին մասնակցելու են 15 երկրների ղեկավարներ, այդ թվում և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշվում է, որ Էրդողանն ու Պուտինը քննարկելու են հացահատիկի միջանցքի հարցը: Իսկ սեպտեմբերի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Էրդողանը մասնակցելու է Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին:

Սպասվում է, որ Էրդողանը ուղերձներ կհղի Սիրիայի, արևելամիջերկրական տարածաշրջանի, ինչպես նաև Հունաստանի վերաբերյալ: Օրակարգում է նաև ՄԱԿ-ի շրջանակներում Թուրքիայի ու ԱՄՆ նախագահների հանդիպումը:

Նշվում է նաև, որ ՄԱԿ-ում Էրդողանը կքննարկի Ֆ-16 կոր-ծանիչների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զի-նյալների հարցը, որոնց Անկարան համարում է ահшբ-եկչական ուժեր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս