Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Պուտինի նկատմամբ համաշխարհային առաջնորդների վերաբերմունքը։
«Ում հետ էլ խոսեմ Պրահայի գագաթնաժողովում , նրանք բոլորը Պուտինին դեմ են: Ես ասում եմ , որ դա շատ սխալ է: Եթե դուք սխալ մոտեցումներ ցուցաբերեք Ռուսաստանի նկատմամբ, Պուտինը կհաստատի իրեն որպես առաջնորդ»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահ հավելել է, որ «Պուտինն այն քաղաքական գործիչ չէ, որը հետքայլ կանի, երբ ճնշում գործադրեն իր նկատմամբ»։