Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հունաստանը, հակառակ միջազգային պայմանագրերի, զ-ենք է փոխանցել Էգեյան ծովի ապառազմականացված կարգավիճակ ունեցող 23 կղզիներից 16-ին։
Այս մասին հայտարարել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամի կողմից կազմակերպված «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում» թեմայով միջոցառմանը։
Չավուշօղլուն ընդգծել է, որ կղզիները ոչ ռազմական կարգավիճակով զ-ինելը սպш-ռնալիք է Թուրքիայի անվ-տшնգության համար։
Թուրք նախարարը հիշեցրել է, որ 2021 թվականի սկզբին Անկարան ջանքեր է գործադրել Հունաստանի հետ երկխոսության մեխանիզմները վերականգնելու համար, սակայն հունական կողմը չի ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք և անկեղծություն։
Չավուշօղլուն նշել է, որ Հունաստանի պաշտոնյաները, մասնավորապես արտգործնախարար Նիկոս Դենդիասը, շարունակում են Թուրքիայի դեմ հայտարարություններ անել։ Չավուշօղլուն ասել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում «վերջին կաթիլն էր»։
Չավուշօղլուի խոսքով՝ կան տարբեր պատճառներ, որոնք Հունաստանին մղում են նման գործողությունների։ Չավուշօղլուն ասել է, որ հիմնական պատճառների թվում է Թուրքիայի աճող ազդեցությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։