«Ղարաբաղյան հակամ шրտությունը պատմություն է, այստեղ քննարկելու բան չկա». Ալիևը ՝ Պուտինին (տեսանյութ)

Ղարաբաղյան հակամ-шրտությունը պատմություն է, այն լուծվել է 2 տարի առաջ, և այստեղ գործնականում քննարկելու բան չկա, Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ այն դերի համար, որ դուք խաղացել եք ղարաբաղյան հակամ-шրտության կարգավորման գործում։ Երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որը վերջ դրեց տարիների հակամ-шրտություններին։

Հիմա եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և, իհարկե, մենք բարձր ենք գնահատում ձեր բարձր դերն այս հարցում։ Այսօրվա եռակողմ հանդիպմանը, որը կհաջորդի մի փոքր ուշ, նմանատիպ հանդիպումներ արդեն իսկ կայացել են և խթան են հաղորդել կարգավորման գործընթացին։

Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ քաշեց հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն ադրբեջանա-հայկական հարաբերությունները։ Սրանք բոլորը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են, և ես կարծում եմ, որ այդ հիմքի վրա կարելի է հասնել նորմալացման։

Ղարաբաղյան հակամ-шրտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում քննարկելու բան չկա, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն այն ձևաչափն է, որը պահանջում է լուրջ քայլեր։ Այս առումով մենք շարունակում ենք հույս դնել ձեր անձնական դերի և այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանի դերի վրա»,- ասել է Ալիևը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս