Իրանի փոխարտգործնախարար. Լեռնային Ղարաբաղում թшքֆիրական шհшբեկիչների ներկայությունը մտшհոգիչ է

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է«Թաքֆիրական ահшբե կչական խմբավորումների ներկայությունը Ղարաբաղում մտшհոգում է Իրանի Իսլամական Հանրապետությանը»:Երկուշաբթի օրն Իրանի Ղոմ քաղաքում կայացած «Ղարաբաղ 17 ռաբի» միջազգային համաժողովի շրջանակներում, Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում:

Նա հավելել է. «Իրանը բարիդրացիական քաղաքականություն է վարում իր բոլոր հարևանների հետ, և այդ քաղաքականությունը հնարավորություն է տալիս Իրանին դերակատար լինել տարածաշրջանային խնդ իրները լուծելու հարցում»:Արաղչին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Իրանը հայտարարեց, որ դեմ է պատերազմին և օկուպացիային: Նրա խոսքերով.«Մենք դեմ ենք տարածաշրջանի սահ մանների ցանկացած փոփոխությանը, երկրների ինքնիշխանությանն ուղղված սպա ռնալիքներին և արտատարածաշրջանային երկրների դերին: Իրանն այդ մտшհոգությունները հայտնել է բոլոր կողմերին»:

Համաժողովում Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հստակ հայտարարություններն ու դիրքորոշումները ցույց տվեցին, որ օկուպացիայի վրա հիմնված աշխարհաքաղաքական կարգը չի կարող շարունակվել, չնայած որոշ երկրներ ներդրումներ են կատարել դրա վրա»:

parstoday.com

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս