Իսրայելը խորքային ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանամետ ուժերին. լրատվամիջոցներ

Նոյեմբերի 21-ի երեկոյան Սիրիայի արևելքում ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է Իրանի կողմից աջակցվող առնվազն 14 զինյալ, հիմնականում իրաքցի: Այս մասին գրում է EADaily լրատվականը` հղում տալով Al Arabiya հեռուստաալիքին:

Իրաքին սահմանակից Ալ-Բուկամալ բնակավայրի (Դեր Զոր նահանգ) վրա հարվածները հասցվել են իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից:

Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է:

Նոյեմբերի 18-ի գիշերը Սիրիայում իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է կառավարական ուժերի 10 զինծառայող, այդ թվում հակաօդային պաշտպանության երեք սպա և յոթ իրանամետ աշխարհազորային: Սպանվածների թվում կային հինգ զինվորներ, որոնք «հավանաբար պատկանում էին իրանական «Ղոդս» ռազմական ստորաբաժանմանը»:

Նշվում է նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները թիրավորել են սիրիական բանակի հակաօդային պաշտպանության երկու դիրքերը ՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանից ոչ հեռու և մայրաքաղաքի հարավ-արևմտյան տարածքում: Այլ թիրախների թվում էին դիրքերը և զինամթերքի պահեստները, որոնք օգտագործում էին իրանամետ աշխարհազորայինները Դամասկոսից հարավ, այդ թվում ՝ Սիրիայի մայրաքաղաքի Սայիդ Զեյնաբ շրջանում և Էլ Քիսվե արվարձանում:
TERTam

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս