Հայերը Կիպրոսում

Հայերը Կիպրոսում բնակվել են վաղ միջնադարից (4-5-րդ դարեր), երբ այնտեղ եղել են առանձին հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ։ Որպես համայնք՝ այն ձևավորվել է ձևավորվել է 12-րդ դարում։ Կիլիկիայի Հայոց թագավորության ան կումից (1375) և Հայոց ցեղա սպшնությունից (1915-23) հետո Կիպրոսում հայերի թվաքանակը ստվարացել է։ Ներկայումս կիպրահայերի թիվը կազմում է 4.000 մարդ, ովքեր հիմնականում ապրում են Նիկոսիա և Լարնակա, մասամբ նաև՝ Լիմասոլ, Ֆամագուստա, Պաֆոս քաղաքներում։

Կիպրոսի հայ համայնքի թվաքանակի մասին նմանատիպ ցուցանիշ է հրապարակված նաև Կիպրոսաբնակ հայության համացանցային հանգույցում։ Հայկական սփյուռքի ավանդական կառույցները (դպրոց, եկեղեցի, մամուլ) ակտիվորեն են գործել՝ լինելով հայ համայնքի ինքնակազմակերպման և հայապահպանության արդյունավետ մեխանիզմներ։

Հայերը՝ որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են այդ երկրի հասարակությանը և ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հատկապես հասարակական-քաղաքական կյանքին։ 2006 թվականի մարտի 6-ին հայազգի Մարիոս Գարոյանն ընտրվեց Կիպրոսի խորհրդարանի (Ներկայացուցիչների պալատ) նախագահ։ Նա 2006 թվականի հոկտեմբերի 22-ից Կիպրոսի առաջատար քաղաքական կուսակցություններից մեկի՝ Ժողովրդավարական կուսակցության նախագահն է։

Կիպրոսահայությունն ունի կրոնական համայնքի կարգավիճակ։ Հայ համայնքը Ներկայացուցիչների պալատում ունի 1 ներկայացուցիչ։ Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչն է նշանավոր գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսյանը։ Կիպրական հասարակությանը հայերի ինտեգրվածության մասին է վկայում թեկուզ այն, որ ս.թ. նոյեմբերի 5-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը գլխավորել է Լիմասոլում հայկական դպրոցի բացման արարողությունը։

wikiwand.com

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս