Հունաստանի կոշտ զգուշացումը. նոր «ապտակ» Թուրքիային. ահա, թե ինչ է կատարվել

Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարության միջոցով պահանջել է , որ օտարերկրյա զորքերը լքեն Սիրիան , տարածելով հայտարարություն. «Հունաստանը ակտիվորեն նպաստում է Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, որի հիմքում միջազգային իրավունքն է: Հունաստանը շարունակում է աջակցել Սիրիայում քաղաքական լուծման հասնելու ջանքերին:

Մենք կարևորում ենք ՄԱԿ-ի Անվտ անգության խորհրդի 2254 (2015) բանաձեւը, որը հաստատում է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականությունը: Այս լուծմանը հասնելու համար պետք է անհապաղ դուրս բերել օտարերկրյա զորքերը Սիրիայի Արաբական Հանրապետության ողջ տարածքից:

Սիրիան պետք է դադարի ռազմ ադաշտ լինել արտաքին շահերի համար ՝ ի վնաս երկրի և սիրիացի ժողովրդի: Այս համատեքստում Հունաստանը շարունակում է լիովին աջակցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեիր Պեդերսենի կողմից ձեռնարկված ջանքերին:

Հունաստանը շարունակում է իր տարածքում հյուրընկալել հազարավոր սիրիացի փшխս տականների, որոնց տրամադրում է հումանիտար և սոցիալական օգնություն:», – ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի զորքերը գտնվում են Սիրիայում, բայց Թուրքիան գործում է առանց Սիրիայի կառավարության թույլտվության, համաձայնեցման կամ համագործակցության:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս