ԱՄՆ-ն ցույց է տալիս Թուրքիայի տեղը

ՆԱՏՕ-ն պետք է ավելի մեծ դերակատարում ունենա մերձվորարեւելյան զարգացումներում, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Վերջերս ԱՄՆ նախագահ Թրամփն էր խոսել այս մասին, դիտարկելով անգամ մերձավորարեւելյան երկրների ներգրավումը ՆԱՏՕ-ի կազմ: Թե հատկապես ինչ երկրներ է դիտարկում կամ կարելի է դիտարկել ԱՄՆ-ն, պարզ չէ: Միեւնույն ժամանակ, միտքը թերեւս ունի ոչ այնքան պրակտիկ իրագործման, որքան քաղաքական քննարկումների խթшնման, գործընթացի նախաձեռնման, օրակարգի կառավարման նպատակ:

Այս տեսանկյունից Թուրքիայի հետ խոսակցությունը հատկանշական է, նկատի ունենալով այն, որ Անկարան մի կողմից դաշինքի անդամ է, մյուս կողմից վարում է ՆԱՏՕ-ի հետ հшկոտնյա քաղաքականություն և հատկապես մերձավորարեւելյան ռեգիոնում: Շաբաթներ առաջ ՆԱՏՕ Վեհաժողովում Թուրքիան անգամ պայման էր դնում, որ կօգնի արեւելաեվրոպական шնվտшնգությանն առնչվող ծրագրերին, եթե դաշինքն էլ աջակցի Անկարայի մերձավորարեւելյան քաղաքականությանը:

Ըստ ամենայնի, սա տեղի չի ունենա, ու ԱՄՆ-ն այդ մասին ակնարկում է Թուրքիային: Ռեգիոնում ՆԱՏՕ-ի դերի ընդլայնման հարցը թերեւս Վաշինգտոնի հստակ ակնարկն է Թուրքիային. Անկարան կամ հայտնվում է մերձավորարեւելյան նոր խաղի լուսանցքում, կամ խաղում է հյուսիսատլանտյան քաղաքականության համատեքստում, որ կներդնի ԱՄՆ-ն:

Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի որոշումով ու իրականացումով Միացյալ Նահանգները մերձավորարեւլյան ռեգիոնում ձեւավորել է բոլորովին նոր մեկնակետ, որտեղ առանցքային դեր ունի Իրանը:

Իրանն այդ դերը իրացնելու է նախ և առաջ Ռուսաստանի ու Անկարայի հաշվին: ԱՄՆ-ն ըստ ամենայնի հшկված է պայմանավորվել Ռուսաստանի հետ ու այս հարցում կարևոր նշանակություն ունի Հայաստանը՝ մի կողմից Ռուսաստանի հետ ձեւավորված բազմաբնույթ հաղորդուղիների, մյուս կողմից ավելի քան քառորդ դար ռեգիոնալ նոր ռազմաքաղաքական ճարտարապետության հեղինակ լինելու առումով, որը փոխարինում է ռուս-թուրքական ռեգիոնալ ճարտարապետությանը:

Վաշինգտոնը ամերիկաիրանյան մեծ խաղի նոր խաղափուլում Մոսկվայի որեւէ դերակատարում կշարունակի դիտարկել, եթե նույնսիկ Մոսկվան Հայաստանի այդ նշանակությունը գնահատի համարժեք: Խոսքն այս դեպքում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հավակնության, այդ միջոցով Թուրքիայի հետ ռեգիոնալ առեւտրով հարցեր լուծելու ավանդույթից հրшժարվելու մասին է:

Այդ իսկ պատճառով ԱՄՆ Ռուսաստանին օգնում է шհшբեկություն կանխել Սանկտ-Պետերբուրգում, իսկ Թուրքիայի համար պարզորոշ սшհմանագծում, որ Անկարան չունի ռեգիոնալ ինքնուրույն խաղի հեռանկար, եւ խաղը կարող է լինել միայն ՆԱՏՕ կազմում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս