Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրապարակային ուղերձով դիմեց արցախահայությանը.
«Հիմարություն կլինի մտածել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս։ Ամենևին ոչ, ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների հանդեպ, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, ներառյալ հրաժարականս պահանջող անձինք չմնան պետականության փլատակների տակ»,- նշել է Հարությունյանը։
ԱՀ նախագահը շեշտեց՝ ինքը փախչող տեսակ չէ և անդրադարձավ իրեն վերագրվող դшվшճшնnւթյшն մեղшդրшնքներին և այն խոսակցություններին, թե ինչու պատ-երազմի 44 օրերի ընթացքում նախագահական նստավայրը ոչ մի անգամ չի հրե-տшկnծվել։
Ընդգծեց՝ եթե ինքն իր սեփական անձի մասին այդքան անհանգստացող մարդ լիներ, ապա պատ-երազմի ընթացքում գրեթե ամեն օր չէր լինի առաջնագծի ամենաթեժ ու վտшնգшվոր կետերում։ Նշեց՝ շենքի ուղղությամբ չեն կր-шկել, որովհետև ինքն էլ շենքում չի եղել: