Ռուսաստանը կարող է ուղիղ թռիչքներ սկսել դեպի Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն

Ռուսաստանի Դաշնությունը կարող է ուղիղ թռիչքներ սկսել դեպի Կիպրոսի ինքնահթռչակ թուրքական հանրապետություն: Այս մասին հայտնում է թուրքական լրատվամիջոցը: — «Է րմենիհшբեր»

Աղբյուրի համաձայն՝ դա կարող է իրականություն դառնալ այն պահին, երբ արդեն հայտնի լինի, որ ԱՄՆ-ն վերացրել է այդ ինքնահռչակ պետության նկատմամբ սահմանած զ-ենքի էմբարգոն:

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ռուսաստանը, պայմանավորված աշխարհաքաղաքական իրադրությամբ, փոխել է իր նախկին դիրքորոշումը Հյուսիսային Կիպրոսի հարցում:

Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ռուսական կողմն արդեն իր նախնական համաձայնությունը տվել է, բանակցությունները, սակայն, դեռ շարունակվում են:

Ըստ թուրքական լրատվամիջոցներ, եթե այս ամենը իրականություն դառնա, ապա դա կհամարվի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության «դիվանագիտական հաղթանակը»։

Այս համատեքստում նշվում է, որ նոյեմբերի 15-ին Հյուսիսային Կիպրոսում սկսելու է գործել նոր օդանավակայան: Բացումը կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս