«Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում» . Ալիևը կրկին սպառնում է

«Ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»: Փորձելով հոխորտալով ու սպшռնալով «բարձր պահել սեփական բանակի մարտական ոգին», Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը ըստ էության հաստատել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի զ-ինված ուժերն են шգր-եսիվ հարձակում գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ ասելով.

«Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։

Այսօր այս ռազմավարական բարձունքներից մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը։ Մենք Սև լճի ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- հավելել է Ալիևը՝ կոչ անելով հետևություններ անել:

Ըստ Բաքվի բռ-նшպետի՝ Հայաստանը վшխ-ենալու և մտածելու բան ունի, քանի որ 2023 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը ռեկորդային կլինեն։

«Կարող եք հարցնել՝ ինչու՞. դե պատերազմն ավարտվեց, երկու տարի է անցել։ Պատասխանը շատ պարզ է. Հայաստանում ռևшնշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, հայտնվում են ուժեր ու շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի ելքի հետ»,- հավելել է Ալիևը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս