Թուրք պաշտոնաթող ծովակալ, այժմ Ստամբուլի Թոփքափի համալսարանի դասախոս Ջիհաթ Յայջըի խոսքով. Իրանն Ադրբեջանի դեմ ռազմական միջամտության պլաններ ունի.
Այս մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, Յայջըն ասել է Սեւծովյան տեխնիկական համալսարանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ:
Նա նաև կարծում է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև վերջին շրջանում աճող լարվածության պատճառը ԱՄՆ-ի և «մասամբ Գերմանիայի» փորձերն են՝ սահմանափակելու Թուրքիայի մուտքը դեպի Սև, Միջերկրական ու Էգեյան ծովեր։ Նրա խոսքով՝ այդ երկրները Աթենքին մղում են Էգեյան ծովում իր տարածքային ջրերն ընդլայնելու համար։
«Եթե Հունաստանը Էգեյան ծովում իր տարածքը վեցից յոթ ծովային մղոն ավելացնի, ապա Թուրքիայի ջրերի 13 տոկոսը կանցնի Աթենքի վերահսկողության տակ: Մենք կմեռնենք, բայց դա թույլ չենք տա։ Մենք չենք կարող թույլ տալ Հունաստանին դա անել»:
Յայջըն կարծում է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմում Թուրքիան, ինչպես նախկինում, պետք է չեզոք մնա։
«Սա միանշանակ մեր պատերազմը չէ», — ասել է թուրք ծովակալը։