Զելենսկի . «Պատ երազմը միայն կավարտվի Ղրիմի ու Դոնբասի ազատագրմամբ»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձի ժամանակ ասել է, որ ուկրաինացի պաշտպանները ռուս զինվորականներին կքշեն դեպի սահման, բայց ոչ ոք չի պատմի Ուկրաինայի զի-նված ուժերի պլանների մասին, և ժամանակն է, որ ռուս զինվորականները փախչեն կամ հանձնվեն։

«Ուզում եք իմանալ, թե որոնք են մեր ծրագրերը: Դուք չեք լսի կոնկրետ որևէ իրական պատասխանատու անձից , որևէ պատասխան , որովհետև սա պատ-երազմ է, և այսպես է պատ-երազմում: Բայց զա-վթիչները պետք է իմանան՝ մենք նրանց քշելու ենք սահման։ Դեպի մեր սահմանը, որի գիծը չպետք է փոխվի։ Եթե ​​նրանք ցանկանում են գոյատևել, ժամանակն է, որ ռուս զինվորականները հանձնվեն: Մեր տանից հեռանան: Եթե ​​դուք վախենում եք վերադառնալ ձեր տուն՝ Ռուսաստան , ապա թող հանձնվեն, և մենք երաշխավորում ենք նրանց Ժնևի կոնվենցիաների բոլոր նորմերի կատարումը»։

Զելենսկին նախազգուշացրել է, որ եթե ռուս զինվորականները չլսեն իր կոչը , գործ կունենան ուկրաինացի պաշտպանների հետ, ովքեր «կկանգնեն այնքան ժամանակ, մինչև չազատեն այն ամենը, ինչ պատկանում է Ուկրաինային»։

Զելենսկիի խոսքով՝ «պատ-երազմը սկսվել է Ղրիմի ու Դոնբասի օկ-ուպացմամբ և պետք է ավարտվի դրանց ազատագրմամբ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս