ԱՄՆ-ն շատ կոշտ զգուշացնում է Թուրքիային

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը չորեքշաբթի հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կհրաժարվի Ս-400 զենիթահրթ-իռային համակարգերի երկրորդ խմբաքանակը գնելու իր ծրագրերից։

Մենենդեսը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «խորապես մտահոգված է» այն տեղեկություններով, որ Թուրքիան պատրաստվում է գնել ռուսական Ս-400 հակահրթ-իռային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակը։

«Միացյալ Նահանգները պետք է հստակ հասկացնի, որ Ռուսաստանի հետ պաշտպանության ոլորտում Թուրքիա- Ռուսաստան համագործակցության խորացումը լուրջ սխալ կլինի, որն էլ ավելի կվտանգի մեր դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների անվ-տшնգությունը ողջ Եվրոպայում», — ասել է սենատորը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն արձագանքել էր Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի ձեռքբերման մասին տեղեկություններին:

«Մենք տեսել ենք Թուրքիա Ս-400-ի երկրորդ խմբաքանակի մատակարարումների մասին հաղորդումները , սակայն տեղյակ չենք այդ հարցում նոր զարգացումներից։ Թուրքիայի կողմից Ս-400 գնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է, մենք ցանկանում ենք թուրքական կառավարության հետ քննարկել նրանց պաշտպանական գնումների ծրագրերը։

Բայց տեսակետը, որը հետևողականորեն ընդգծում ենք բոլոր ուղղություններով, այն է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան և չարդարացված պատ-երազմն այսօր ավելի քան կենսական է դարձնում Ռուսաստանի պաշտպանական հատվածի հետ գործարքներից խուսափելը: Այդ պետություններին սպասում են պատ-ժամիջոցներ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Փրայսը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս