Զախարովան՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին . «Ոչ թե միջանցք, այլ երթուղի»

«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- այսպես է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին վերաբերող հարցին։

Գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է նաև Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ գագաթնաժողովը։ Զախարովան ասել է, որ առաջնորդները քննարկել են այդ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը։

«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը։ Սոչիում կայացած գագաթնաժողովում քննարկվել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս