Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ Արաքսի մոտակայքում անցկացվող զորավարժությունների շրջանակում այսօր գործի կդրվեն զրահատանկային ստո-րաբաժանումները, հատուկ նշանակության ջոկատները, ուղղաթիռները և մարտական անօդաչու թռչող սարքերը: Այս մասին հայտնում է իրանական լրատվական գործակալությունը:
Անդրադառնալով զորավարժությունների երկրորդ օրվա գործողություններին՝ իրանցի գեներալը նշել է, որ տարածքում տեղակայվել են նաև ԻՀՊԿ ցամաքային զորքերի այլ ստո-րաբաժանումներ։
Նա ընդգծել է, որ զորավարժությունները ներառում են պարաշյուտիստների, ուղղաթիռների մшր-տական գործողություններ, ինչպես նաև տարբեր տիպի ԱԹՍ-ների կիրառում։
Զորավարժությունների ընթացքում ցուցադրվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի նորագույն և ժամանակակից տեխնիկան։