Նիկոլ Փաշինյան . «Վստահ եմ, որ ՀՀ-ի և Կիպրոսի միջև փոխգործակցությունը կշարունակի ամրապնդվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափի շրջանակներում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Անկախության օրվա առիթով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և ամենաանկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի բարօրությունը, առաջընթացը և խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն Կիպրոսի եղբայրական ժողովրդին։

Ավանդական կուռ կապերի, պատմամշակութային և արժեհամակարգային ընդհանրությունների վրա խարսխված հայ-կիպրական միջպետական հարաբերություններն առանձնանում են իրենց դաշնակցային բնույթով և միմյանց հանդեպ համերաշխություն դրսևորելու և սատարելու պատրաստակամությամբ։

Վստահ եմ, որ Հայաստանի և Կիպրոսի միջև բեղմնավոր և մշտապես զարգացող փոխգործակցությունը կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս