Նիկոլ Փաշինյան . «Հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց դաշնակիցների կողմից զենքի մատակարարման պարտավորությունները չեն կատարվում»

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց .

«Ադրբեջանը նման սш-դրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ բարեփոխումները։ Ցավոք, Ադրբեջանը որոշ հաջողություններ ունի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ փորձում են այնպես անել, որ ՀՀ-ին զ-ենք և ռազ-մամթերք չմատակարարվի։

Դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ-ի նկատմամբ մատակարաման պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրոթյունը։ Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքիշխանությունից, զիջումներ անենք տարածքային ամբողջականությունից, բայց ի հեճուկս բոլոր գործոնների մենք վճռական ենք, մեր անկախությունը և ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս