Էնթոնի Բլինքենը զանգել է Ալիեւին և ասել , որ դուրս բերի ռազմական ուժերը Հայաստանից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։

«Քարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին ռազ-մական գործողությունների դադարեցումը։ Նա նախագահ Ալիեւին կոչ է պահպանել հր-шդադարի ռեժիմը, դուրս բերել ռազ-մական ուժերը եւ աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բոլոր խնդիրները լուծել՝ խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։

Նշենք , որ Սեպտեմբերի 17-ից 19-ը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը կլինի Երևանում: Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս