ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հերթական՝ վեցերորդ համաժողովին վերընտրվել եմ վարչության կազմում:

Նորընտիր վարչության նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

«Այս վարչությունը թվով չորրորդն է ՔՊ կուսակցության հիմնադրումից ի վեր, որոնց կազմերում պատիվ եմ ունեցել անընդմեջ վերընտրվելու՝ որպես կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչ, ինչի համար խորին շնորհակալությունս եմ հայտնում իմ գաղափարական ընկերներին, թիմակիցներիս, մասնավորապես, վեցերորդ Համաժողովի բոլոր պատվիրակներին՝ նման բարձր վստահության եւ պարտավորեցնող մանդատի համար։

Աներկբա է. շարունակելու եմ քաղաքական եւ հասարակական գործունեությունս՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի։

Պետական եւ հանրային կառավարման ցանկացած կարգավիճակում (կամ՝ առանց դրա) գերնպատակս է՝ կառուցել օրենքի եւ իրավունքի գերակայության, քաղաքացիակենտրոն, կենսունակ ազգային պետություն։

Իսկ կուսակցական գործունեության հարթության մեջ եղել եւ մնալու եմ Քաղ.պայմանագրի՝ բացառապես բոլոր համակիրների, կուսակցական անդամների, տարածքային կառույցների, ՏԻՄ-երում ներկայացված՝ ավագանու խմբակցությունների եւ կուսակցական այլ մարմինների լիազոր-ներկայացուցիչը Կուսակցության վարչության կազմում՝ պատրաստակամ բարձրաձայնելու ցանկացած տեսակետ Վարչության հարթակում, մասնակցելու քաղաքական որոշումների կայացմանը, ստանձնելու պատասխանատվություն, իրացնելու քաղաքական որոշումների՝ ինձ վստահված չափաբաժինները, ինչպես նաեւ՝ անմնացորդ ջանք ներդնելու կուսակցության Կանոնադրությամբ եւ Ծրագրով նախանշած նպատակների իրագործման համար։

Աստված պահի Հայաստանը »,- գրել է նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս