Կիպրոսը դատապարտեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագր եսիան

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խոր մտահոգություն է հայտնում այսօր գիշերը Հայաստանի տարածքում հայկական դիրքերի դեմ Ադրբեջանի սանձ-ազերծած հարձ-ակումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման կապակցությամբ՝ նշված է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հարձակումը և կոչ է անում պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը՝ լարվածությունը արագ թուլացնելու համար։ Կիպրոսի Հանրապետությունը պաշտպանում է վեճերի խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշված է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստո-րաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հր-ետшնային միջոցներից, խոշոր տրամաչափի հր-шձգшյին զի-նшտեսակներից սկսել են ինտենսիվ կր-шկ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Ադրբեջանական կողմի լայնածավալ սш-դրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զի-նված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զ-ոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:

Նախնական տվյալներով Հայաստանը ունի 49 զ ոհ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս