ՆԱՏՕ-ն խիստ զգուշացնում է Ռուսաստանին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի խոսքով՝ հյուսիսատլանտյան դաշինքի համար ռազ-մավարական մшր-տшհրավեր է Ռուսաստանի ռազ-մական ուժերի ավելացումը հյուսիսում՝ Արկտիկայում։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Կանադա կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։

Ստոլտենբերգի խոսքով՝ անհրաժեշտ է համամասնորեն ուժեղացնել ՆԱՏՕ-ի ուժերը նույն տարածաշրջանում։

«Հեռավոր Հյուսիսը դառնում է ավելի ու ավելի կարևոր տարածաշրջան Կանադայի և ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի համար, քանի որ այնտեղ տեսնում ենք ռուսական ռազ-մական հզորության զգալի աճ՝ նոր բազաներով և նոր սպառшզ-ինության համակարգերով», – նշում է Ստոլտենբերգը։

Իր հերթին Ջասթին Թրյուդոն նշել է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը վերջին ամիսներին զգալի փոփոխություններ է կրել։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանը մեծ մտահոգություն է առաջացնում բոլորիս համար, և ժամանակին ենք համարում այդ հարցում մեր տեսակետները կիսել ՆԱՏՕ-ի հետ՝ օգտագործելով NORAD-ի (Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության) գոյություն ունեցող մեխանիզմները»,- ասել է Թրյուդոն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս