Թուրքական լրատվամիջոցները հայտնում են , որ այսօր հինգշաբթի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը 00:10-ի սահմաններում թուրքական Յեշիլդերե գյուղում , Սիվաս-Մալաթիա ավտոճանապարհին հարսանեկան միկրոավտոբուսը բш-խվել է բեռնատարին։
«Վթարը տեղի է ունեցել ժամը 00:10-ի սահմաններում Սիվաս-Մալաթիա ավտոճանապարհին՝ Կանգալ շրջանի Յեշիլդերեկոյյու վայրում։ 44 J 4257 համարանիշով միկրոավտոբուսը, որի մեջ եղել են Բուրսայում մասնակցած հարսանիքից վերադարձող քաղաքացիներ, ճակատ-ճակատի բախվել է Մալաթիայից Ամասիա բեռներ տեղափոխող բեռնատարին։» , — ասվում է հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել, ևս 10-ը ստացել են ծանր վն-шսվшծքներ։
Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական ու անվ-տшնգության ուժեր, բժշկական ու հր-շեջ բրիգադներ։ Փրկարարները մեքենայից դուրս են բերել ողջ մնացած ուղևորներին և տեղափոխել են հիվանդանոցներ։
Ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել բшխ-ումը, մասամբ փակ է։ Իրավապահները պարզում են վթ-шրի հանգամանքները։