Թուրքիայի հետ լարվածության ֆոնին , Կիպրոսը Իսրայելից գնում է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերը . (տեսանյութ)

Կիպրոսի իշխանությունները սկսել են Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակահրթ-իռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման գործընթացը, այս մասին այսօր հայտնել են Իսրաելական լրատվամիջոցները:

Հունական լրատվամիջոցները իրենց հերթին տեղեկացնում են , որ Կիպրոսն ու Իսրայելն արդեն համաձայնագրեր են կնքել այս գործարքի շրջանակներում։ Սակայն տեղեկություն այն մասին, թե Կիպրոսը քանի հակահրթ-իռային պաշտպանության համակարգեր ձեռք կբերի և երբ դրանք կժամանեն կղզի, չի հաղորդվում։

Իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերը համարվում են աշխարհում լավագույներից մեկը, օրինակ ՝ Իսրայելի և պաղեստինյան «Իսլամական ջիհ-шդի» միջև վերջին բшխ-ումների ժամանակ «Երկաթե գմբեթ» հակահրթ-իռային պաշտպանության մարտկոցները խոցել են Գազայի հատվածից արձակված ավելի քան 400 հրթ-իռ, այսինքն՝ իսրայելական բնակավայրերի դեմ ուղղված հրթ-իռների 98%-ը։

Հիշեցնենք ՝ Կիպրոսը բաժանվել է կիպրահույների և կիպրացի թուրքերի միջև 1974 թվականից, երբ Աթենքում իշխող «սև գնդապետները» հայտարարեցին Կիպրոսի միացումը Հունաստանին: Ի պատասխան՝ Անկարան, Կիպրոսի թուրք բնակչությանը պաշտպանելու պատրվակով, բա-նակ ուղարկեց կղզու հյուսիսային հատված։ Հետագայում այնտեղ ստեղծվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որն աշխարհում ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս