Դիարբեքիրի փաստաբանների պալատն արդարացվել է․ «Հայոց ցեղաս պանություն» ասելը հանցագործություն չէ

1915-ին տեղի ունեցածը Հայոց ցեղաս-պանություն անվանելու համար Դիարբեքիրի փաստաբանների պալատի վարչակազմի դեմ հարուցված քրգործն ավարտվել է արդարացման վճիռով։ — «Է րմենիհшբեր»

Փաստաբան Նուրջան Քայան հայտնել է, որ Դիարբեքիրի 11-րդ ծանր հանց-шգործությունների դատարանում կայացած նիստում ընդունվել է արդարացման որոշում։

Փաստաբանը մասնավորապես նշել է․ «Դիարբեքիրի փաստաբանների միության 2018-2020թթ․ վարչակազմի դեմ 1915-ը ցեղաս-պանություն անվանելու համար բացված գործի դшտական նիստին ենք։ Պալատի նախկին նախագահ Ջիհան Այդընը պատմում է, թե ինչեր են կատարվել Դիարբեքիրում 1915 թվականին։ Այսինքն ասում է, որ այն, ինչը ցեղաս-պանություն է, ցեղաս-պանություն էլ անվանում ենք և մեր խնդիրն առերեսումն է ու ճշմարտության կոչը։

Դատախազն արդարացում պահանջեց՝ պատճառաբանելով, որ իր կարծիքով հանց-шգործության տարր և հանց-шգործություն կատարելու (պետությունը հրապարակավ նվաստացնելու) մտադրություն չի եղել։

Այսպիսով հանց-шկազմի բացակայության հիմքով կայացվել է արդարացման որոշում»։

Հիշեցնենք, որ նշյալ գործը հարուցված է եղել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Դրա համար պատճառ է ծառայել պալատի պաշտոնական կայքում տեղ գտած երկու առանձին հայտարարություն․ 2019թ․ ապրիլի 24-ին «1915․․․!» վերնագրով հրապարակված հայտարարությունը, ինչպես նաև 2019թ․ դեկտեմբերի 2-ին «Չենք վախենում և չենք լռելու» վերնագրով հայտարարությունը։

Վերջինս հրապարակվել է որպես արձագանք Դիարբեքիրի փաստաբանների պալատի 2017-2018թթ․ վարչակազմի դեմ կրկին ապրիլի 24-ին կատարված հայտարարության պատճառով հարուցված նույնաբովանդակ գործին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս