Հայաստանը հնդկական «Solar group» ռազմաարդյունաբերական ընկերությանը «Pinaka» համшզ-шրկային կր-шկի ռեակտիվ համակարգերի մատակարարման պատվեր է տվել։ Ինչպես գրում է ռուսական լրատվամիջոցները ՝ այս մասին հայտնել է ընկերության նախագահ Սաթյանարայան Նուվալը:
Նշվում է, որ պատվերը պետք է կատարի երկու տարվա ընթացքում։
«Pinaka-ի արդիականացված հրթ-իռային համակարգի պիտանելիությունն ու հեռահարությունը ավելի երկար է, քան նախորդ տարբերակինը, բայց գինը գրեթե նույնն է»,– ասել է նա։
«Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա գործընկեր՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի երկկողմ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Գանդինագար քաղաքում DEFEXPO 2022-ի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ երկու երկրները հնդկական «Պինակա» համшզ-шրկային կր-шկի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատ-шնկային հրթ-իռшյին համակարգերի, ինչպես նաև զինшմթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ակшնшնետի վաճառքի միջկառավարական պայմանագիր են կնքել» , — այս մասին գրում է հնդկական թերթը: