Ալեն Սիմոնյան . «Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զ ենքի կարիքն է

Երեկ Հանրային հեռուստատեսության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց , որ անձամբ իր հրավերով արդեն այսօր Հայաստան կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Ալեն Սիմոնյանը խոսելով ՀՀ բանակի մասին ասեց , որ այս պահին ունենք , զ-ենքի կարիք:

«Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զ-ենքի կարիքն է: Այս ուղղությամբ տարբեր միջոցներ ենք ձեռնարկում: Զ-ենքն անընդհատ համալրման կարիք ունի: Մնացած բոլոր կարիքները հոգալու մասով Կառավարությունն ամեն ինչ անում է եւ որևիցե գումարային խնդիր չունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ խոսնակը նաև հայտարարեց , որ շատ դժգոհ են , այն ակնկալիքներից , որ կային ՀԱՊԿ-ից և դրանք չեն արդարացվել։

«Շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչ որ նախատեսված է» , — ասեց Ալեն Սիմոնյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս