Իրավիճակը Խերսոնի շրջանում կայուն է, սակայն Կիևի ռեժիմի զորքերի հարձակումը կարող են սկսվել ցանկացած պահի։ Այս մասին այսօր առավոտյան իր Տելեգրամ ալիքում հայտնել է շրջանի փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմուսովը։
«Հոկտեմբերի 19-ի առավոտյան իրավիճակը Խերսոնի շրջանի ռшզ-մաճակատներում և մերձակայքում կայուն է: Հակառակորդը կենտրոնացնում է ուժերը և ցանկացած պահի կարող է սկսել հարվածներ հասցնել»,- ասել է նա։
Կիրիլ Ստրեմուսովը կոչով դիմել է հայրենակիցներին . «Չմիջամտել զինվորականներին իրենց գործն անելու համար»։
Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունների առաջնահերթությունը քաղաքացիների կյանքը փրկելն է։
«Ոչ ոք չի պատրաստվում նահանջել, բայց մենք նաև ցանկանում ենք փրկել ձեր կյանքը։ Շարժվեք որքան հնարավոր է արագ դեպի ձախակողմյան հատված»,- հորդորել է Ստրեմուսովը: