«Սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա, որոնք ներկայացրել է ՌԴ-ն, և պատրաստ է դա հաստատել Սոչիում Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և կաջակցի հայ ժողովրդի և ղեկավարության կողմից ընտրված ցանկացած տարբերակի։
«Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, ինչքան գիտեմ՝ Վաշինգտոնյանը, որը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ»,-ասել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրության։