ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ՀՀ Կառավարության նիստի մեկնարկից առաջ հանդես եկավ նման հայտարարությամբ:
«Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել նաև ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստացել միջազգային մի շարք հարթակներում։
Զուգահեռաբար, Ադրբեջանի կողմից փորձ է արվում կառուցողական երևալ և հայտարարվում է, թե ԼՂ հայերն իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվ-տшնգությունն ապահովված է։ Թե այս պնդումը որքանով է իրականությանը պատասխանում` կարելի է գործնականորեն պատասխանել` ներկայացնելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և ԼՂ այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվ-տшնգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով։
Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խшխտում է։ Նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ–ի` մասնավորապես, փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը ԼՂ։
Այս և նմանատիպ մի շարք գործողություններ և հայտարարություններ անկհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպш-ռնում է, այլև նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն:
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններըն ապացուցում են, որ Ադրբջանի իշխանություննրի աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպш-ռնալիք լինել Հարավային Կովկասի ու տարածաշրջանի անվ-տшնգության ու կայունության համար։
Միջազգային հանրությանն ուղղված անհացե ու ՀՀ–ին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածություններն ու պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին ու մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը»,– ասաց Փաշինյանը։