Հայտնի է դարձել թե ինչ է Պուտինը խնդրել Էրդողանից , և ինչ է առաջարկել դրա դիմաց . Էրդողանի պատասխանը անակնկալ է եղել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է չմասնակցել Ղրիմի պլատֆորմին։ Դրա դիմաց Կրեմլի ղեկավարն առաջարկել է ամրապնդել երկկողմ հարաբերությունները։

Այս մասին ասել է Ղրիմի թաթարների առաջնորդ, ժողովրդական պատգամավոր Մուստաֆա Ջեմիլևը։ Նա նշել է, որ Ռուսաստանը փորձել է ճնշում գործադրել նաեւ առցանց գագաթնաժողովին մասնակցող մյուս երկրների վրա։

«Ինձ ասացին, որ Պուտինը Էրդողանին ասել է, «մենք կբացենք զբոսաշրջիկների հոսքը, կընդլայնենք առևտուրը, եթե Թուրքիան չմասնակցի գագաթնաժողովին։ Իսկ Էրդողանը պատասխանել է «իմ հարազատներն ապրում են այնտեղ (Ղրիմում), հետո կասեն որ ես նրանց փոխանակել եմ զբոսաշրջիկների հետ։ Եվ հետո, Ուկրաինան մեր հարեւանն է, և ըստ Ղուրանի, հարևանները պետք է օգնեն միմյանց:» , — ասել Ջեմիլևը։

Ժողովրդական պատգամավորը նշել է , որ Թուրքիայի տնտեսական կապը Ռուսաստանի հետ շատ մեծ է, ուստի չափազանց դժվար կլինի ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Թուրքիան կգնա այդ ուղղությամբ, բայց շատ դանդաղ, թեև թուրք հասարակությունը լավ է հասկանում, թե ինչ է Ռուսաստանը»,- ասաց Ջեմիլևը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս