Աթենքում Ասոշիեյթեդ պրես գործակալության հաղորդման համաձայն, տեղի է ունենալուՊարսից ծոցի մի շարք երկրների պաշտոնատար անձանց և արտգործնախարարների հանդիպում: Հատկանշական է, որ Հունաստանը փորձում է ընդլայնել իր դաշինքները՝ դիմակայելու իր տարածաշրջանային մրցակից Թուրքիային:
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները, Աթենքում հանդիպելու են Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների հետ, որոնք աջակցում են տարածաշրջանային շփումներին: Նրանց միացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
Մասնակից երկրները աջшկցում են Հունաստանին Թուրքիայի դեմ Արևելյան Միջերկրական ծովի հարցում: Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ մասնակից յոթ երկրները մտադիր են կանոնավոր շփումներ ու հանդիպումներ ունենալ:Մի շարք երկրներ մտադիր են տարածաշրջանային դաշինք կազմել Թուրքիայի դեմ
parstoday.com