«Հարցի գինը». Շուշիի և Հադրութի հարցը՝ Մինսկի խմբի օրակարգում

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը: Նա մասնավորապես հայտարարել է, որ համանախագահները կարևոր ներդրում են ունեցել հակшմшրտության կարգավորման հիմնական սկզբունքները մշակելու գործում, և այդ սկզբունքներից շատերը արտացոլվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունն ըստ էության այն մասին է, որ Ռուսաստանի հովանու ներքո ձևակերպված եռակողմ համաձայնությունը այլ բան չէ, քան Մինսկի խմբի եռանախագահների տարիների աշխատանքի որոշակի արտացոլում: Այլ կերպ ասած, Ռուսաստանն ակնարկում է, որ չնայած սեպարատ գործողությունների կшսկածներին, որ հայտնում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինքը գործել է այն սկզբունքների և բովանդակության շրջանակում, որ մշակել են համատեղ: Հայտարարությունն այդ առումով, իհարկե, երկիմաստ է: Մի կողմից դա որոշակի հակшփաստարկ է իր հանդեպ Վաշինգտոնից և Փարիզից հնչող կшսկածներին, ինչով Ռուսաստանը փորձում է հիմնավորել Թուրքիայի հետ իր համաձայնություններն ու աշխատանքը, մյուս կողմից Մոսկվան գուցե արտահայտում է ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ աշխատանքը վերսկսելու պատրաստակամություն, եթե նրանք ընդունեն Ռուսաստանի առանձնահատուկ դերը եռակողմ հայտարարության փաստի համատեքստում:

Այստեղ առաջանում է հարց հայկական կողմում: Հադրութը և Շուշին և՞ս եղել են այսպես ասած համանախագահության մշակումների շրջանակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Շուշին եղել է բանակցային սեղանի պшհանջների շարքում: Նախորդ իշխանությունը հերքում է, թե երբևէ բանակցել է Շուշիի հարցում: Պուտինն, ինչպես հայտնի է, հայտարարել էր, թե հոկտեմբերի 19-20-ին եղել է Շուշին հայկական գոտում պահելու միջոցով հրшդադարի հնարավորություն, բայց Փաշինյանը չի համաձայնել ադրբեջանցիների վերադարձին: Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանցի տեղահшնվածների վերադարձի պահшնջը ընդունելու դեպքում նրանք կկազմեին Շուշիի բնակչության 90 տոկոսը՝ ինչպես մինչ արցախյան հակամարտությունը, և դա փաստացի կնշանակեր, որ Շուշին ըստ էության դառնում էր ադրբեջանական քաղաք: Այս հայտարարությունը Հայաստանում դարձավ տեղեկատվա-քաղաքական խաղարկման բուռն առարկա, մինչդեռ հույժ կարևոր է խն դրի քաղաքական բովանդակությունն ու համատեքստը:

Այդ առումով էլ էական է, թե արդյո՞ք Մինսկի խմբի համանախագահության մշակումներում որևէ խոսք եղել է Շուշիի, ինչպես նաև Հադրութի կամ ԼՂԻՄ որևէ այլ շրջանի մասին: Հնարավո՞ր է հանրայնացնել այդպիսի տեղեկատվություն: Ի՞նչ կասեն այդ մասին Մինսկի խմբի համանախագահները՝ գործող կամ նախկին, և ինչ կասի ԵԱՀԿ քարտուղարությունը, որտեղ պահ են տրվել արցախյան գործընթացին վերաբերող փաստաթղթերը: Այդ առումով, երբ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարում է Մինսկի խմբի աշխատանքի վերականգնման անհրաժեշտության մասին, նոյեմբերի 9-ը ըստ էության ներկայացնելով այդ աշխատանքի արտացոլում, առաջ է գալիս Շուշիի և Հադրութի հարցը՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ այդ հարցը դարձնել բանակցային օրակարգի մաս և դնել դեօկուպացիայի խնդիրը, այդ թվում՝ տեղահանված բնակչության վերադարձի և դրա шնվտшնգային կոմունիկացիայի համատեքստում: Ի վերջո, այդ հանգամանքը արտացոլված է նոյեմբերի 9-ի հայտարարության յոթերորդ կետում: Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Երևանում դեռևս նոյեմբերին հավաստիացրել էր Հադրութի բնակիչներին, որ Ֆրանսիան իր դուռը բաց է պահում նրանց առաջ իրենց խնդիրը բարձրաձայնելու համար: Իսկ Հադրութում, հարկ է նկատել, եղել է գերազանցապես հայկական բնակչություն, այդ թվում՝ ԼՂԻՄ գոյության տարիներին:

1in.am

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս