Նենսի Փելոսին կոչ է արել ավել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները . «Ռուսաստանը պետք է զգա դրա ցшվը»

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ չի ավարտվել Ռուսաստանի կողմից սանձ-шզերծված պատ-երազմը։ Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 16-ին՝ ուրբաթ օրը, Բեռլինում G7-ի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսում։

«Դա պահանջում է անվ-տшնգության զգալի աջակցություն, մարդասիրական օգնություն, տնտեսական օգնություն և պատժամիջոցներ, որպեսզի Ռուսաստանը զգա դրա ցшվը», – ասել է նա:

Փելոսին ընդգծել է ռազ-մական գործողություններից հետո Ուկրաինան վերականգնելու անհրաժեշտությունը և առաջարկել այդ նպատակով օգտագործել ռուսական սառեցված ակտիվները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն երկարացրել է պատժամիջոցները 1206 ռուսաստանցիների և Ռուսաստանի Դաշնության 108 հաստատությունների նկատմամբ։

Նշենք , որ րոպեներ անց Նենսի Փելոսին կայցելի Հայաստան: Փելոսին Հայաստան է գալիս Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի ուղեկցությամբ: Երևանում Նենսի Փելոսին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը կատարվում է ի նշան Հայաստանին աջակցության:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս