Ադրբեջանը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ադրբեջանական կողմին հանձնելու Լեռնային Ղարաբաղի ակшնшպատ տարածքների դաշտերի ճշգրիտ քարտեզները։
«Անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի այս երկրի իշխանությունները կատարեն իրենց պարտավորությունները»,- ասված է ուղերձում։
Հայաստանը պետք է փոխանցի ակшնшպատ տարածքների ճշգրիտ քարտեզները։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլերը կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և հանգստության ապահովմանը։