Զելենսկին հայտարարել է ևս մի քանի գյուղերի ազատագրման մասին . (լուսանկարներ)

Ուկրաինացի զինվորականներն ազատագրել են Խարկովի մարզի Վասիլենկովո և Արտեմովկա գյուղերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինաի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մեր մարտիկները քայլ առ քայլ ապաօ-կուպացնում են ուկրաինական հողերը։ 113-րդ տարածքային պաշտպանության առանձին բրիգադի զինծառայողները Խարկովի մարզում ազատագրել են Վասիլենկովոն և Արտեմովկան։ Ուկրաինացի պաշտպաններն իրենց կյանքի գնով պայքարում են մեզանից յուրաքանչյուրի անկախության համար»,- ասել է Ուկրաինաի նախագահը։

Զելենսկին հրապարակել է նաև ազատագրված գյուղերից ուկրաինացի զինվորականների լուսանկարները։

Նշենք , որ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 8-ին հաստատել է Ուկրաինայի Զի-նված ուժերի կողմից Խարկովի մարզի Բալակլիա քաղաքի ազատագրման մասին տեղեկությունը, իսկ սեպտեմբերի 10-ին հայտնի է դարձել Կուպյանսկ և Իզյում քաղաքների ազատագրման մասին։

Սեպտեմբերի 9-ին Զելենսկին հայտարարեց, որ Խարկովի մարզում Ուկրաինայի պաշտպանները վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 30 բնակավայր: Սեպտեմբերի 10-ին նա հայտնել է նաև , որ այս ամսվա սկզբից Ուկրաինայի Զինված ուժերն արդեն ազատել են ուկրաինական տարածքի մոտ 2000 քառակուսի կիլոմետր տարածք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս