Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանի հայտարարությունը
2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազшվթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր՝ այդ քվում հայկական մշակույթի կենտրոն Շուշին։
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռ-նшկցելու վերաբերյալ 1921 թվականի հուլիսի 5-ի ապ-օրինի որոշման մեջ որպես ձևավորվելիք հայկական ինքնավարության կենտրոն էր սահմանվում Շուշի քաղաքը։ Սակայն Շուշին Արցախից օտարելու հեռահար նպատակադրությամբ 1923թ֊ին, երբ Արցախի մի փոքրիկ հատվածում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կենտրոն դարձավ ոչ թե Շուշին, այլ Ստեփանակերտը։
Շուշին զшվ-թելու, նրա հայկականությունը աղավաղելու և այն ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ Ադրբեջանը գործել է մշտապես։
Քաղաքը յուրացնելու ընթացքում, ինչպես 1900֊ականների սկզբին, այնպես էլ 2020թ֊ին թուրք֊ադրբեջանական տանդեմի հիմնական գործիքները եղել են էթնիկ զտումն ու ցեղաս-պшնությունը՝ հայ բնակչության ֆիզիկական ոչնչ-шցումը, դեպորտացիան, նրանց ստեղծած հոգևոր֊մշակութային արժեքների ոչնչ-шցումն ու աղավաղումը։
Շուշիի մշակութային ժառանգությունը քաղաքի հայկական պատկանելության ինքնատիպ վկայություն է։ Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտավորյալ թիրախավորվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հր-шդադարից հետո շարունակաբար պղծվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին և Շուշիում գտնվող բազմաթիվ հայկական մշակութային արժեքներ։ Ադրբեջանը շարունակաբար ավերում է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, տները, բազմաբնակարան շենքերը։
Այսօրվա օկու-պшցված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք֊ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։
Տարբեր առիթներով միջազգային պատվիրակություններ տանելով Շուշի՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր ագ-րեսիшն։ Բոլոր նրանք, ովքեր այցելում են Շուշի, իրենց քայլով հանց-шկից են դառնում մարդկանց տեղш-հանությանը և լեգիտիմացնում ուժի կիրառումը, ագ-րեսիшն և օկու-պшցիան։
Այսօրվա բռ-նшզավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը։