Նոր սկանդալ է հասունանում . ՆԱՏՕ-ն հեռացրել է Թուրքիային հղված շնորհավորանքը

ՆԱՏՕ-ի ցամաքային զnրքերի շտաբը (LANDCOM) Հունաստանի բողոքներից հետո սոցիալական ցանցերից հեռացրել է Թուրքիային հղված շնորհավորանքները 1922 թվականին Հունաստանի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում է հունական լրատվական գործակալությունը։

Օգոստոսի 30-ին Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբի թվիթերյան էջում հայտնվեց գրառում, որտեղ ՆԱՏՕ-ն շնորհավորել էր Թուրքիային Հունաստանի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:

Սրան ի պատասխան՝ ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ​​ներկայացուցիչը խիստ բողոք էր հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարին։ Նրա կարծիքով՝ նման շնորհավորանքներն անտեղի են ու անընդունելի։

Եվ ահա ՆԱՏՕ-ում որոշում են կայացրել հեռացնել Թուրքիային հղված շնորհավորանքը:

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս