Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը կավարտվի, երբ իր երկիրը վերադարձնի իր օկու-պшցված տարածքները, այդ թվում՝ Դոնբասը և Ղրիմը։
«Կրեմլի հետ բանակցելու իմաստ չկա, քանի որ առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու փոխարեն Ռուսաստանի կառավարությունը պարզապես ստում է։ Մեզ ասում են, որ ուզում են դադարեցնել պատ-երազմը, բայց տասնյակ հրթ-իռներ են արձակում Ուկրաինայի ուղղությամբ»,- մտահոգություն է հայտնել Զելենսկին։
Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքը նրան հայտնի է. Զելենսկու համոզմամբ՝ «հեփփի էնդ» չի լինի: