Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին . «ԼՀԿ-ն կշարունակի ՔՊ-ի հետ համագործակցել խաղաղության օրակարգի շուրջ»

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնն ստնաձնելու կապակցությամբ։

«Թվիթեր»-ի միկրոբլոգի իր գրառման մեջ Մարուքյանը նաև նշել է. «ԼՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի համագործակցել «Համապարփակ խաղաղության» օրակարգի, ինչպես նաև 2018թ. հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման և պաշտպանության շուրջ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թվիթերյան էջում գրել է.

«Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։
Մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն։ Շնորհակալ եմ ՔՊ 6-րդ համաժողովի բոլոր պատվիրակներին, նորընտիր Վարչության բոլոր անդամներին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս